04/03/2023 10:31
«Հրապարակ». Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հայաստանցիների աչքերով
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայում ելույթ ունենալով Նիկոլ Փաշինյանն ասել է. «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն»:
Հայաստանցիների աչքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ձախողվել է, դատական համակարգից հեռացվում են անկախ և գրագետ դատավորները, իշխանություններին քննադատողները պատժվում են, կեղծվում են անգամ ՔՊ վարչության ընտրությունները, քաղաքական ընդդիմախոսները բանտարկվում են, բողոքի ակցիա անողներին բերման են ենթարկում ոստիկանություն»։