05/03/2023 15:57
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանության ծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են․
«Այսօր առավոտյան, ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հավելենք նաև, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»։