06/03/2023 12:51
Վերջին երկու օրերին Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ
Վերջին երկու օրերին Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Բացի երեխաներից՝ ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները. նախարարությունը բուժաշխատողներին ներառել է պատվաստման գործընթացում։
Ավանեսյանը վստահեցրեց, որ այս պահին, կարմրուկով պայմանավորված, սահմանափակումների կարիք չկա։
Նախարարը ծնողներին հորդորում է զերծ մնալ երեխաներին մեծ կուտակումներով վայրեր տանելուց։