06/03/2023 17:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, սակայն անցյալ տարվա մակարդակից ցածր է 15սմ-ով
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 27-ից մարտի 5-ը ․
Սևանա լճի մակարդակը փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.25մ (05.03.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով:
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 5-ը ներառյալ՝ 5.504մլն. մ³: