06/03/2023 14:49
Շրջափակման պատճառով միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ
Շրջափակման պատճառով միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ այժմ քննարկվում է հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդներն ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն:
Նրա խոսքով՝ ավարտական քննությունների հետ կապված խնդիր չկա, քանի որ թեստերն այստեղից ուղարկվում են Արցախ, այնտեղ կազմակերպում են քննությունը։