06/03/2023 14:03
Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները. Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ Ադրբեջանը հայկական դիրքերից կրակոցների մասին կեղծ լուրերը միշտ տարածում է այն դեպքում, երբ նոր սադրիչ հարձակում է նախապատրաստում:
«Ադրբեջանի երեկվա դիվերսիոն հարձակումը վերջին նորությունը չէ: Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին: Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում, երբ պատրաստվում է նոր սադրիչ հարձակումների: Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Արցախի ՊԲ-ն հերքել են Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունները, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: