06/03/2023 20:59
«Արարատ»-ը պայմանագիր է կնքել թունիսցի պաշտպան Այմեն Մահմուդի հետ
Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել թունիսցի 26-ամյա պաշտպան Այմեն Մահմուդի հետ:
Այմեն Մահմուդը CAF Չեմպիենների լիգայի կրկնակի հաղթող է: 2018 և 2018/19 մրցաշրջաններում նա այդ տիտղոսները նվաճել է թունիսյան «Էսպերանս» ակումբի հետ:
Այդ թիմի կազմում նա դարձել է Թունիսի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ քուվեյթյան «Ալ Արաբիի» կազմում դարձել է այդ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Նա հանդես է եկել թունիսյան «Ստադ Գաբեսյեն», «Էսպերանս», «Սոլիման» և քուվեյթյան «Ալ Արաբի» ակումբներում, իսկ նրա վերջին ակումբն էր «Օլիմպիկ» Բեջան:
Այմեն Մահմուդն «Արարատում» կխաղա 2-րդ համարի մարզաշապիկով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: