07/03/2023 09:46
«Փաստ». Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին: Նրա առաջին նպատակներից մեկը հնարավորինս արագ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվելն է: Ներսիսյանն արդեն իսկ սկսել է գործընթացը:
Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Մասնավորաբար, առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն: Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանին, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին:
Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Մեր տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից»։