Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան

07/03/2023 16:26

Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, պաշտոնատար անձինք:

Վարչապետին նախ ներկայացվել են 2022 թվականին կատարված շինբարեկարգման աշխատանքները: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված, ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի: Ներկայացվել են նաև ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի: Ներկայումս ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքները: Վերջինիս կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 ՔԿՀ:

Զեկույցի համաձայն, Քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, քանի որ ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի: 2022թ. կատարվել է 304 թարգմանություն:

Հանդիպմանը քննարկվել են օպերատիվ ստորաբաժանման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը, առաջարկվել է Կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստեղծման տարբերակը: Ներակայացվել են նաև «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը. արդյունքում նախատեսվում է ստեղծել Կանոնակարգի կառավարման բաժին:

Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել ևս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչև 58 մլն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում:

Անդրադարձ է եղել նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Մասնավորապես, նշվել է, որ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Ընդհանուր առմամբ, հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան:

Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր:

Զեկուցվել է Կենտրոնական մարմնի և ՔԿՀ օպերատիվ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների մասին: Անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2022թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ ՔԿԾ կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը:

Արտակարգ իրավիճակների դիմակայության մակարդակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշակվել է ՔԿՀ-ներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան, ինչպես նաև մշակվել և հաստատվել է ՔԿՀ-ներին սպառնացող և տեխնածին վտանգների հիման վրա, արտակարգ իրավիճակներում գործելու պլան:

Զեկուցվել է, որ ՔԿՀ-ներում բջջային ցանցի ճնշման համակարգերի ներդրման ուղղությամբ քննարկումներ են կազմակերպվել քննչական, օպերատիվ մարմինների և դատախազության, ՀՀ-ում գործող բջջային օպերատորների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ: Աշխատանքների նպատակն է ներդնել այնպիսի համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:

Տեղեկացվել է, որ Պարեկային ծառայության մոդելին համապատասխան աշխատանքներ են տարվում նաև «Արմավիր» ՔԿՀ-ում նոր աշխատակիցների ներգրավման ուղղությամբ: Ներկայումս ընթացքի մեջ են մոդելի մշակման աշխատանքները:

Պատասխանատուները զեկուցել են նաև, որ ՔԿՀ-ներում մատակարարվող սննդի նոր ծրագիրը գործում է արդյունավետ: Տրամադրվող բարձրորակ սննդից օգտվում է դատապարտյալ և կալանավորված անձանց 99,2 տոկոսը:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համալրման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, դատապարտյալների զբաղվածության, կրթության հնարավորությունների ապահովման և այլ ուղղություններով: «Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է»,- ասել է վարչապետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:25 5 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում Այսօր, 20:15 Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական լինել, որպեսզի ԵՄ-ն «շարունակի գոյատևել» Այսօր, 19:54 Ռադիոլոգիայի միջազգային օրն է. Ժամանակակից մեթոդների կիրառությունը բժշկության մեջ Այսօր, 19:35 Մարալիկում բախվել են մարդատարն ու բեռնատարը, տուժածների մեջ 7 տարեկան երեխա կա Այսօր, 19:18 Ծեծի են ենթարկել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենին և նրա վարորդին Այսօր, 19:02 Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթել է ուժ, կորով և Երկնավորի առաջնորդությունն՝ իրենց հոգևոր առաքելության մեջ Այսօր, 18:46 Ակադեմիկոսները սահմանագոտում էին Այսօր, 18:30 Աջափնյակի թաղապետը հաստատեց՝ հեռանում է Այսօր, 18:19 Եմենի հութիները բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ռազմաբազաների ուղղությամբ Այսօր, 18:04 Աշխարհի առաջնությունում Ալեքս Սահակյանը 9 հնարավորից ունի 6,5 միավոր Այսօր, 17:54 Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին Այսօր, 17:48 «Ազնավուր»․ Գարի Քյոսայան ջազ քառյակի համերգ-ներկայացումը Այսօր, 17:42 Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել․ ՔԿ Այսօր, 17:31 Հայ-ամերիկյան հարաբերություններն են քննարկվել Այսօր, 17:17 Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը Այսօր, 17:04 «Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն»․ Փաշինյանը՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին Այսօր, 16:51 Վարչապետի պաշտոնն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հնարավոր դարձնի բոլոր գերեվարվածների, պատանդառվածների անհապաղ վերադարձը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:36 ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Այսօր, 16:25 Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 000 մանրաձուկ Այսօր, 16:16 Մեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ-ական Այսօր, 16:07 9 ամիսներին ՔԿ-ում քննվող վարույթներով վերականգնվել է 34․4 մլրդ դրամի գույքային վնաս, գրեթե նույնքան, որքան 2023թ․ ողջ ընթացքում․ Ամփոփում Այսօր, 16:00 Լավ լուր կա. վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյան Այսօր, 15:53 ԵՄ ղեկավարները հաստատել են Թրամփի հետ աշխատելու մտադրությունը. Միշել Այսօր, 15:46 Մայրաքաղաքի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն Այսօր, 15:39 Վահե Մակարյանի ԱԺ հավատարմագրումը դադարեցնելու որոշումն ընդունվել է օրենքի կոպիտ խախտմամբ. Փաստաբան Այսօր, 15:33 Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով Այսօր, 15:25 Լիազորությունները դադարեցված դատավորը դիմում կներկայացնի ՄԻԵԴ Այսօր, 15:17 Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին Այսօր, 15:13 Աջափնյակի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Այսօր, 15:06 Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ փորձն ու մարտահրավերներ Այսօր, 15:00 Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածին Այսօր, 14:57 ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. Արմեն Գրիգորյան Այսօր, 14:50 «Բարձր հովանու ներքո» ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրում նորաձևության փարթի են կազմակերել․ ոչ մի բարոյական արգելակ չունեն. Հակոբ Կարապետյան Այսօր, 14:43 Կարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». նրա հարցազրույցը ոչ թե ArmComedy-ի «փայ է», այլ առանձին stand up կարելի է բեմադրել դրա հիման վրա. Հայկ Մամիջանյան Այսօր, 14:35 Ավելի քան 95% կպչողականություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը Այսօր, 14:31 100 տարի է՝ անմոռուկ չէի կպցրել, սա այդ մարդկանց «ինադու» եմ դրել (Տեսանյութ) Այսօր, 14:26 Երևանում շարունակում ենք աշնանային ծառատունկը. Տիգրան Ավինյան Այսօր, 14:20 «Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. սեղանին մենաշնորհի հարցն էր. «Հետք» Այսօր, 14:17 ՀՀ-ում զարգացումները պայմանավորել բացառապես դրսի «քամիներով»՝ ճիշտ չէ․ Աշոտյան Այսօր, 14:12 Նոր Հաճնի կամուրջի հիմնանորոգումը կավարտվի 2025-ի հուլիսին Այսօր, 14:10 Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. Դանիել Իոաննիսյան Այսօր, 14:03 Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (Տեսանյութեր) Այսօր, 13:53 Ժողովրդագրության ռազամավարության նպատակներից մեկը Հայաստանում արժանապատիվ ծերության պայմանների ապահովումն է. փոխնախարար Այսօր, 13:51 Դե թող տեսնեն՝ ԸՕ-ում ՔՊ-ն էլ ինչ ա խախտել՝ փոխեն, որ մյուս անգամ խախտում չհամարվի. Իոաննիսյանը՝ ֆինասնավորման շեմի բարձրացման մասին Այսօր, 13:42 Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Այսօր, 13:23 Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև Այսօր, 13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 13:00 Հայաստանը քննարկում է Հնդկաստանից բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավման հարցը Այսօր, 12:58 Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք Այսօր, 12:55 «Սա լինի Ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը». Էդգար Ղազարյանին թույլ չտվեցին շարունակել խոսքը (Տեսանյութ) Այսօր, 12:41 Արփի Դավոյանի և Սրբուհի Գալյանի թեկնածությունների միջև տարբերություն չկա. Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Աննա Մկրտչյանը պարզաբանեց՝ ինչու են պահում պատգամավորական մանդատները Այսօր, 12:27 Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը դեռևս լուծում չունի. Մինասյան Այսօր, 12:21 Եղիշե Մելիքյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին «սև գոտի է» նվիրել` որպես սուտ խոսելու վաստակավոր վարպետի (Տեսանյութ) Այսօր, 12:16 Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով Այսօր, 12:12 Պատերազմ եմ հայտարարում Արմեն Նիկողոսյանի մոտեցմանը, ես էլ չեմ կարող համբերել. պայքարելու եմ ֆուտբոլը «կեղտոտողների» դեմ. «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ (Տեսանյութ) Այսօր, 12:05 «Պահանջում ենք հրատապ լուծում». «Գոյ»-ի ներկայացուցիչը՝ ԿԳՄՍՆ-ին (Տեսանյութ) Այսօր, 11:57 Բաքվում COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը Այսօր, 11:52 Չեմ բացառում՝ Փաշինյանը պահանջի, որ Արարատ անունով անձինք փոխեն իրենց անունը Արագած կամ Արաբաթ. Զոհրաբյան Այսօր, 11:43 Վարչապետը հրամանագրեր չի ընդունում․ այդ իրավական գիտելիքներո՞վ եք արդարադատության ոլորտում օրենքներ ներկայացնում. Ղազարյանը՝ փոխնախարարին (Տեսանյութ) Այսօր, 11:35 Սրբուհի Գալյանն իր մուտքը նախարարի պաշտոնում ազդարարեց անամոթ ստով. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Արման Թաթոյանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին անդրադարձել է ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին Այսօր, 11:24 ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ Այսօր, 11:20 Նիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է Գերմանիա Այսօր, 11:16 ՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար աղոթքին Այսօր, 11:09 Արմենչիկն ու Քրիստինե Պեպելյանը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Այսօր, 11:03 Նոյեմբերի 1-7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամ Այսօր, 11:01 Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը Այսօր, 10:55 ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Այսօր, 10:42 Մեծ քանակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել է Երևանի 40–ամյա բնակիչը Այսօր, 10:39 Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե՞լ է աշխատանքից Բաբկեն Չոբանյանը. պարզաբանում են Հանրային հեռուստաընկերությունն ու դերասանը Այսօր, 10:30 «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. Հայտարարություն Այսօր, 10:26 ՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունը Այսօր, 10:14 Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան Այսօր, 09:54 Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. ՔՊ-ականը պնդում է՝ իշխանազավթման նպատակ չունեն Այսօր, 09:43 Վերին Խոտանանում բեռնատարն ընդունել էր մկրատաձև դիրք․ խցանման մեջ էր հայտվել 40 բեռնատար և 10 մարդատար Այսօր, 09:39 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է Այսօր, 09:28 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:07 «Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը Այսօր, 09:06 «Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը Այսօր, 09:05 «Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ Այսօր, 09:01 «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, ովքեր խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլևս չանել և մոռանալ իրենց գոյության մասին Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում Այսօր, 08:50 «Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են Այսօր, 08:49 «Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար 07/11/2024 22:57 Պուտինը շնորհավորեց Թրամփին 07/11/2024 22:39 Փաշինյանն ու Մակրոնը Բուդապեշտում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները 07/11/2024 22:25 Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր 07/11/2024 22:08 Հիվանդություններ, որոնք սրվում են խոր աշնանը 07/11/2024 21:49 Բեռնատարներ են բախվել Ձորաղբյուր գյուղի կամրջին, «KamAZ»-ի վարորդին հոսպիտալացրել են 07/11/2024 21:31 Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում 07/11/2024 21:12 Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին 07/11/2024 20:54 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին հենապատ է փլուզվել 07/11/2024 20:32 350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում 07/11/2024 20:18 Հունգարիայում քննարկվել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացման հնարավորությունները 07/11/2024 20:00 Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞ 07/11/2024 19:40 Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը 07/11/2024 19:22 Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա

Տվյալ բաժնի վերջին նյութերը