07/03/2023 20:18
Ես պասիվ քաղաքականության մեջ չեմ․ ՀՀ երրորդ նախագահ
«Ինձ հաճախ են հարցնում, թե ես երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, և ես միշտ նույն կերպ եմ պատասխանում, այդ պատասխանը նաև հիմա կտամ․ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ժամանակի սղության խնդիր ունեմ և հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է»,- արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե կհրապարակի՞ արդյոք նաև հուշեր, որոնք ամփոփված չեն նշված գրքում կամ պաշտոնական փաստաթղթերում։
«Հիմա շատ ավելի կարևոր հարցեր կան, մտահոգություններ, և այդ ուղղությամբ պետք է մտածել»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։
Լրագրողի հարցին՝ նշանակու՞մ է արդյոք դա, որ ինքն ակտիվ քաղաքականության մեջ է մնալու, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ»։