07/03/2023 17:09
Երկրաշարժերի հետևանքով Թուրքիան 100 միլիարդ դոլարից ավելի վնաս է կրել․ ՄԱԿ
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայի կրած վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը, հայտարարել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը Թուրքիայում։
«Թուրքիայի կառավարության ներկայացված գնահատականների հիման վրա մինչ օրս կատարված հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ երկրաշարժերի հետևանքով երկրի կրած նյութական վնասը գերազանցում է 100 միլիարդ դոլարը»,- ասել է Լուիզա Վինտոնը։
ՄԱԶԾ ներկայացուցիչը Թուրքիայի երկրաշարժի գոտիներում ստեղծված վիճակն «ապոկալիպտիկ» է որակել՝ հավելելով՝ «կարիքները հսկայական են, սակայն ռեսուրսները՝ սակավ»։