07/03/2023 20:59
«Նրանք փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը․ Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ»․ ՀՀ երրորդ նախագահ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից տարանջատելու գործող իշխանության մոտեցմանն ու գործելաոճին։
«Ես չեմ կարող դա պատկերացնել։ Դուք ամեն օր ականատեսն եք լինում այն տխուր իրավիճակին, որը կա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, Հայաստանի սահմանների շուրջ։ Իրենք ինչքան էլ փորձեն դա մեզ ներկայացնել որպես բանակցային հմտություն կամ քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց ու վերահաստատեց․ «Ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ»։