07/03/2023 15:14
Կոռնիձոր-Արցախ ճանապարհահատվածն ասֆալտապատվում է
Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհահատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Նշված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 2022 թվականի օգոստոսին։
«Շինարարական աշխատանքների մեկնարկից հետո ընկերությունն իր ողջ գործիքակազմով ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացմանը»,- ասված է AAB Construction ընկերության Ֆեյսբուքի գրառման մեջ: