07/03/2023 16:13
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչը 5 տարով արտաքսվել է Կատարից
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը 5 տարի ժամկետով արտաքսվել է Կատարից։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ պատճառն անհասկանալի է։
«Երբ ժամանեցինք Դոհա, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին մոտ մեկ օրով պահեցին, հետո իմացանք, որ 5 տարով արտաքսել են, բայց մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Սերոբյանը:
Նա լրագրողներին խնդրել է օգնել՝ հասկանալու, թե ինչու են արտաքսել Հայկ Նազարյանին։