08/03/2023 15:03
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝ մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև: