08/03/2023 17:53
Հուսով ենք՝ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների մեր մեկնաբանություններին․ Ալիև
Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում։
«Մենք ստացել ենք հայկական կողմի մեկնաբանությունները, ի պատասխան՝ ուղարկել ենք մեր մեկնաբանությունները, այնպես որ, պրոցեսն ընթանում է։ Այսօր ես Լատվիայի նախագահին տեղեկացրել եմ Հարավային Կովկասում իրավիճակի, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումների վերաբերյալ։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների մեր մեկնաբանություններին»,- ասել է Ալիևը։