08/03/2023 16:51
Ցանկանում ենք խորացնել էներգետիկ համագործակցությունն Իրանի հետ․ Չավուշօղլու
Թուրքիան շահագրգռված է Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու հարցում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
«Այսօր մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր ու տարածաշրջանային խնդիրները։ Մենք ցանկանում ենք զարգացնել էներգետիկ ոլորտում համագործակցությունը, գտնում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ ստորագրել միջուկային համաձայնագիրը։ Վճռական ենք՝ մեր հարաբերությունները զարգացնելու, առկա խնդիրների լուծման համար համագործակցելու հարցում»,- Թուրքիայի դիրքորոշումն է հնչեցրել Չավուշօղլուն։