08/03/2023 11:34
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը
ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա:
«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը։
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել ներգրավվել երկխոսության մեջ, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը», - նշված է հայտարարությունում։