08/03/2023 10:33
Արցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին
Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը արցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
5-րդ տուրում Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ռասուլովի հետ և առավելության հասել 55-րդ քայլին։
Արցախցի շախմատիստը 4 միավորով կիսում է 5-38-րդ տեղերը։
4 միավոր ունի նաև Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ-ոքի է խաղացել հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ։
Պարտիաները ոչ-ոքի են ավարտել նաև Շանթ Սարգսյանը (3,5), Սամվել Տեր-Սահակյանը (3,5)։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով պարտության է մատնել ռումինացի Ադրիան-Սիմիոն Սեչերեսին և նույնպես ունի 3,5 միավոր։
Առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը պարտության է մատնել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին (4 միավոր)։