09/03/2023 15:04
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունն այսօր հավանությանն է արժանացրել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիշեցնենք՝ 2023 թ. հունվարի 12-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումն առաջնահերթություն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնել էր՝ Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականցման քարտով. անձնագրի անհրաժեշտություն չի լինի։