09/03/2023 13:15
Եթե Կարեն Անդրեասյանն ինչ-որ դատավորի չի սիրում, նրա նկատմամբ կարող են կարգապահական վարույթ հարուցել և լիազորությունները դադարեցնել. Նախշքարյան (Տեսանյութ)
ԲԴԽ-ի ստեղծումից հետո, հետևողական սկսվեց դատական իշխանությունը հեղինակազրկելու պրոցեսը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը։
«ԲԴԽ-ի ձևավորումից հետո այս 5 տարիների ընթացքում ես բարձրաձայնել եմ այն բոլոր խնդիրները, որոնք առկա էին և լուծում էին պահանջում։ Խորհուրդը, փոխարենն օգտվի այդ հնավորությունից, որ դատավորը տեսնում և բարձրաձայնում է ներսում առկա խնդիրների մասին, որոշեց ինձ պատժել։ Վստահ չեմ, որ ճիշտ է ընտրված այս միջոցը, որովհետև ես հիմա դատավոր չեմ, իսկ դա նշանակում է, որ ես չեմ բարձրաձայնելու», - ասաց Նախշքարյանը։
Նա նշեց, թե խնդիրն այն չէ, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում, այլ այն, որ դա դարձել է գործիք։
«Դա դարձել է ընտրովի գործիք։ ԲԴԽ նախագահը, եթե ինչ-որ մեկին չի սիրում, չի հավանում, տարբեր պատճառներ կարող են լինել, կարող է կարգապահական վարույթ հարուցվել և այդ դատավորի լիազորությունները կդադարեցվեն», - ասաց Զարուհի Նախշքարյանը։
Զարուհի Նախշքարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ օգտագործելու են իրենց հասու բոլոր գործիքները։
«Դա կարող է լինել ՄԻԵԴ-ը, չենք բացառում նաև ներպետական գործիքների կիրառումը, օրինակ՝ ՍԴ-ն, թեև մեծ վստահություն չունենք Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետության մասով», - ասաց Մելիքյանը։