09/03/2023 16:32
Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։
«Մարտի 9-ին ընդունել եմ Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով ներկայացրել եմ ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի», - ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարար Պապիկյանը։