09/03/2023 14:09
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ»-ին
Կառավարության որոշումով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը:
Ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի հագուստի, զուգագուլպաների և այլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 3.2 մլրդ դրամի ներդրում:
Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 207 նոր աշխատատեղ՝ մինչև 175-215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 173 մլն դրամ:
Նշենք, որ ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին: