09/03/2023 10:52
Ադրբեջանի նպատակը միջազգային ընկալման ձևավորումն է, որ ՀՀ-ն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել. Աբրահամյան
Ադրբեջանը բավականին ակտիվ քարոզչական նախապատրաստում է իրականացնում` «մարտի նետելով» բոլոր հաճախորդներին, ֆեյսբուքյան էջում այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հայտնում է, որ ադրբեջանի նպատակը միջազգային ընկալման ձևավորումն է, որ Հայաստանն ու Արցախը ապակառուցողական դիրքերում են, ՌԴ-ն իր պարտավորությունները ոչ միայն չի կատարում, այլև նպաստում է վտանգավոր իրադարձությունների զարգացմանը, իսկ Ադրբեջանը «իրավիճակը փրկելու» նպատակով ստիպված է կոշտ միջոցառումներ ձեռնարկել:
«Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել», - նկատում է քաղաքական գործիչը։