10/03/2023 09:45
«Հրապարակ». Միջազգային հանրությունը վերջերս սևեռվել է կանանց թեմայի վրա. այս թեմայով են տրվում գրանտները, և սրանով է զբաղված քաղհասարակությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ամեն ինչ գլխիվայր է շրջված` կանայք տղամարդկանց են փոխարինում, տղամարդիկ կանանց իրավունքներն են պաշտպանում: Չգիտես ինչու՝ Հայաստանից ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու է մեկնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով հանդես է եկել կանանց իրավունքների և հնարավորությունների հիմնահարցերին նվիրված ելույթով:
Առհասարակ, միջազգային հանրությունը վերջերս նոր սևեռում ունի` կանանց թեման: Հիմա այս թեման է քննարկվում ամենուրեք, այս թեմայով են տրվում գրանտները, և սրանով է զբաղված քաղհասարակությունը»։