10/03/2023 17:57
Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ․ ԱՆ
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրությունում: