10/03/2023 17:14
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարի հետ է հանդիպել
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էիրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում»,- նշված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։