10/03/2023 16:44
Արցախում հիմնավորել են Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը․ նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը
Մարտի 10-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Նիստին ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Օրակարգի միակ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Այն ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Նա հիմնավորել է փոփոխության անհրաժեշտությունը՝ պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին:
Մտքերի փոխանակումից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագիծը քվեարկության է դրել:
3 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: