10/03/2023 18:18
Արցախի Հանրապետության խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Անդրադարձ է կատարվել ներկա ճգնաժամային պայմաններում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին և ոլորտում առկա խնդիրներին:
Խմբակցությունների ղեկավարները հարցեր են ուղղել Գուրգեն Ներսիսյանին՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ: Պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք:
Երկուստեք համոզմունք են հայտնել, որ Արցախի Հանրապետության ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում: