10/03/2023 14:30
Մարտին Գալստյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առկա միտումները
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։
ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների ևֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր: