10/03/2023 11:23
Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանը՝ բրազիլական լրատվականին
Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը բրազիլական Estadão լրատվականին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումը ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար», - նշել է Գեղամ Ստեփանյանը։