«Տարօրինակ է, որ մինչ օրս ես ու Առողջապահության գործող նախարարը չենք հարցաքննվել». Արսեն Թորոսյանը հույս ունի՝ «Քովիդի գործով» արդարադատություն տեղի կունենա

11/03/2023 13:34

«Տարօրինակ է, որ մինչ օրս ես ու Առողջապահության գործող նախարարը չենք հարցաքննվել». Արսեն Թորոսյանը հույս ունի՝ «Քովիդի գործով» արդարադատություն տեղի կունենա


Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Նա ասել է, թե չէր ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված է` հաշվի առնելով երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ:

« 1. Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում (ամբողջական տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=k64gHVPN8xU): Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե' առողջապահական, թե' սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ: Եվ ի վերջո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, որը պետք է քններ համավարակի դեմ պայքարի զանազան ասպեկտներ (անկեղծ ասած չգիտեմ էլ կոնկրետ ինչ): Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և հանձնաժողովի աշխատանքների մասին ինձ շատ բան հայտնի չէ, չնայած բազմիցս հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել նիստերին և պատասխանել հարցերի: Ինչևէ. հանձնաժողովը դիմում է Հաշվեքննիչ պալատին, որը այդ պահին ղեկավարում էր Լևոն Յոլյանը և հաշվեքննությունը հանձնարարվում է հաշվեքննիչ պալատի անդամ Աբրամ Բախչագուլյանին: Յոլյանի և Բախչագուլյանի քաղաքական անցյալը բոլորին է հայտնի և հաշվեքննության «արդյունքներն» էլ համապատասխան են դրան:

2. Հաշվեքննությունը ուղարկվում է դատախազություն, ինչպես սովորաբար տեղի է ունենում և դատախազությունը այն ուղարկում է հակակոռուպցիոն կոմիտե, որն էլ քրեական վարույթներ է նախաձեռնում դրա վերաբերյալ:

3. Հիմա անդրադառնամ այդ վարույթի ընթացքում տեղի ունեցած տարօրինակ երևույթներին, որոնք առիթ են տալիս կասկածելու դրա անաչառությանը: Վարույթի ընթացքում հարցաքննվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների բազմաթիվ տնօրեններ, առողջապահության նախարարության բազմաթիվ պաշտոնյաներ, բժիշկներ, պացիենտներ: Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո'չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո'չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե' նպատակները, թե' տրամաբանությունը: Հրամաններից մեկը կորոնավիրուսային աշխատանքների կազմակերպմանն է վերաբերում, իսկ մյուսը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտների դուրս գրմանը: Տարօրինակ է նաև, որ մինչև երեկ չէր հարցաքննվել նաև երեկ ձերբակալված Գևորգ Սիմոնյանը: Այս ամենը առիթ է տալիս ենթադրելու, որ Կոմիտեին ավելի շատ հետաքրքրել է այդ ծանր աշխատանքը կատարած անձանց հրապարակային թիրախավորումը և ոչ թե գործի հանգամանքները: Ինձ, գործող նախարարին և Սիմոնյանին չհարցաքննելը այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ խափանման միջոցի ընտրությունն ինքնին առիթ է տալիս ենթադրելու, որ դա արվում է մտացածին թեզերը մեղադրյալներին անազատության մեջ պահելով հիմնավորելու մղումով:

4. Տարօրինակ է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի քննությունը պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մելադրյալների» վրա: Սխալ եք պարզել հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին:

5. Հիմա անդրադառնամ կոնկրետ մեղադրանքներին, անկախ մեղադրյալների անձերից: Հաշվի առնելով արտակարգ դրությունը և համավարակը Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով նրա տեղակալներից մեկին վերապահվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման համակարգի ծավալման, կազմակերպման, բուժման դիմաց ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, մյուս տեղակալներին վերապահվել էին այլ գործառույթներ (հակահամաճարակային միջոցառումներ, դեղորայքի և բժշկական սարքավորումների ձեռքբերում և այլն): Ֆինանսավորման համակարգման գործառույթը չի ենթադրում այնպիսի վերահսկողական գործառույթներ, որոնք կենթադրեին ներկայացված հաշվետվությունների հետ այնպիսի գործողություններ, որոնք հենց այդ պահին կճշտեին, թե արդյոք բոլոր ԲԿ-ների բոլոր պացիենտներն են հոսպիտալացված հենց սովորակական հիվանդասենյակում կամ հենց վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես ներկայացված էր հաշվետվության մեջ, այլ ենթադրում էր միայն փաստաթղթային համապատասխանության ապահովում և դրա հիման վրա ֆինանսավորում: Կորոնավիրուսային համավարակների պիկերի ժամանակ ԲԿ-ներում միաժամանակ բուժվում էր մի քանի հազար պացիենտ և այդ աշխատանքը, որը ակնկալում էր Կոմիտեն (իհարկե հայտնի չէ ինչ իրավական հիմքով), ֆիզիկապես էլ հնարավոր չէր անել: Կոմիտեի աշխատակիցները հավանաբար մոռացել են, թե ինչպես էր երկիրը այդ օրերին պայքարում համավարակի դեմ: Եվ ընդհանրապես առողջապահության ֆինանսավորման մեջ ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը միշտ ստուգվում է հետագայում, երբ ստուգումներ են բացվում ԲԿ-ների նկատմամբ և եթե հայտնաբերվում են շեղումներ, դրանք վերականգնվում են պետական բյուջե: Եվ որևէ նախարարի տեղակալ կամ այլ պաշտոնյա դրա պատճառով մեղադրյալ չի դարձել, քանի որ նման գործառույթ չի ունեցել: Նույն իրավիճակն է մեզ բոլորիս քաջ հայտնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հայտնի գործով, երբ հարյուրավոր պացիենտների համար պետական բյուջեից գումարներ էին փոխանցվել ԲԿ-ին հաշվետվությունների հիման վրա, իսկ պացիենտները ընդհանրապես չէին են բուժվել ԲԿ-ում: Որևէ պաշտոնյա մեղադրյալ այդ գործով չկա, քանի որ համակարգը իր ստուգողական ֆունկցիաները իրականացնում է բացված ստուգումների հիման վրա, իսկ ֆինանսավորումը իրականացվում է` ստացված հաշվետվությունների հիման վրա:

6. Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարությունից մեջբերեմ մեկ հատված «Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:» Այսինքն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախարարության բոլոր պաշտոնյանները պետք է տարբերակեն «կեղծված» փաստաթղթերը։ Ընդ որում, հայտարարության մեջ անգամ խոսք չի գնում ակնհայտ կեղծիքի մասին, ինչպես սովորաբար ընդունված է որակել որևէ պատասխանատվություն առաջադրելուց առաջ։ Կեղծ փաստաթղթեր ու կեղծ հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը բացմաթիվ են պետություն և մասնավոր իրավահարաբերություններում, սակայն որևէ պաշտոնյա չի ձերբակալվում, եթե ապացուցված չէ այդ կեղծիքը կատարելու մեջ նրա մեղավորությունը, քանի որ բնական է որ պաշտոնատար անձը չի կարող ապրիորի տարբերակել կեղծ և ոչ կեղծ հաշվետվությունը, քանի դեռ դրա վերաբերյալ հատուկ ստուգում կամ ուսումնասիրություն չի իրականացվել, էլ չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ խոսքը չի գնում ակնհայտ կեղծիքի մասին։ Կոմիտեի հայտարարությունից պարզ է դառնում, որ կեղծիք կատարելու մեջ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա: Նույնիսկ ծիծաղելի է այս ձևակերպումը «նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով», ըստ էության ուրիշ ոչինչ չկա մեղադրանքի հիմքում:

7. Հաջորդ մտացածին թեզը վերաբերում է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժին (Դուրսգրման տրիաժ խմբեր): Հավանաբար Կոմիտեն չի ցանկացել կամ չի կարողացել ըմբռնել այդ խմբի բուն գործառույթը: Այդ խմբերը ստեղծվել են իմ հրամանով, երբ վարակված անձանց շատ մեծ թվի պատճառով ԲԿ-ներում այլևս տեղ չկար նոր պացիենտներին հոսպիտալացնելու համար և խմբերը պետք է ըստ գրաֆիկի այցելել էին բոլոր ԲԿ-ներ (հաշվի առնելով, որ 30-ից ավելի ԲԿ կար, այդ այցելությունները լինելու էին 2-3 շաբաթը մեկ անգամ), և ԲԿ անձնակազմի հետ հիվանդության պատմությունները և հենց պացիենտներին զննելով, իրականացնեին պացիենտների դուրսգրում, որպեսզի ազատվեին տեղեր նոր պացիենտների համար: Այս խմբերը որևէ ֆինանսական կամ ֆինանսական վերահսկողության գործառույթ չեն ունեցել և չէին էլ կարող ունենալ և մարդկանց մեղադրել մի բանի համար, որի համար իրենք պատասխանատու չեն եղել և չէին էլ կարող լինել, առնվազն զավեշտալի է, եթե ոչ քրեաիրավական առումով տարօրինակ: Պարզ լեզվով ասած, այդ խմբերը մահճակալ ազատելու համար են ստեղծվել և իրենց գործառույթը պատշաճ իրականացրել են:

8. Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել:

9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա'մ ֆիկտիվ է, կա'մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից:

Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:

Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա և եթե կան մեղավորներ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան:

Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով:

Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ», - ասվում է հայտարարությունում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը