11/03/2023 21:12
Մարդակենտրոնությունն ու համախմբվածությունը՝ Ամերիաբանկի առանցքային արժեքներ․ A Space`ամենամեծ տաղավարը DigiTec-ում
Մարտի 10-12-ը Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվող DigiTec նորարարական տեխնոլոգիաների ցուցադրությանն Ամերիաբանկը ներկայանում է ամենամեծ ու հագեցած տաղավարով՝ ներայացնելով ոչ միայն առաջարկվող պրոդուկտները, այլև բրենդի հիմնական գաղափարներն ու արժեքները։
Aysor.am-ի հետ զրույցում Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը, անդրադառնալով ծավալած աշխատանքներին, նշեց, որ կազմակերպության հիմնական առաջմղիչ ուժը մարդն ու մարդակենտրոնությունն է․
«Մարդակենտրոնության գաղափարը ոչ միայն բանկ-հաճախորդ, այլև Ամերիայի միասնական թիմի, մեր գործընկերների հետ կապն է։ Մեզ համար կարևոր է ցույց տալ, թե որտեղից է գալիս Ամերիան և ինչ տեսլական ունի․ այն է՝ դառնալ վստահելի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր, որը ստեղծում է համապարփակ լուծումներ՝ մարդկանց կյանքը բարելավելու համար»։
Ռեբեկա Հակոբյանի խոսքով, Ամերիաբանկի կողմից ներկայացվող տեխնոլոգիական լուծումները մշտապես բազմազան և բազմաշերտ են, բայց այս տարի ներկայացվել են դրանցից հիմնականները՝ MyAmeria բջջային նոր հավելվածը, Estate.ameriabank.am-ը, որն առաջին օնլայն հարթակն է տուն գնելու ու հիփոթեքային վարկավորում ստանալու համար, Automarket.ameriabank.am-ը և Liooli.am-ը:
Ամերիաբանկի տաղավարը DigiTec-ի պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարն է, որի յուրաքանչյուր մաս ունի հստակ գաղափարախոսություն և այդ արժեքները մարդկանց փոխանցելու յուրօրինակ գործիքակազմ․
«Մենք ենք մեր A կետը» հատվածում A Space-ի այցելուներին սպասվում է ոգեշնչող ու մոտիվացնող փորձառություն՝ հայկականության, արժեքների, մշակույթի ու գաղափարի տեսքով, որոնք ևս տարիների ընթացում դարձել են Ամերիաբանկի գաղափարախոսության առանցքային արժեքները։
«A Motion» հատվածը համախմբվածության գաղափարի արտահայտումն է․ տաղավարում տեղադրված էլեկտրական հեծանիվները վարելիս այցելուները հնարավորություն են ստանում միանալու Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող ծրագրերից մեկին` ռեԱրմենիա հարթակում ակտիվ «Զլինկ» նախագծին, որը միտված է աջակցելու 13-18 տարեկան պատանիների համար նախատեսված կրթական ծրագրերի իրականացմանը։
«A Talks» հատվածում բոլոր այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու ֆինթեքին նվիրված զրույցներին ու քննարկումներին, հանդիպելու Ամերիաբանկի մասնագետներին ու գործընկերներին, լսելու նրանց փորձառության մասին և դառնալու ապագայի հնարավորության մի մասը։
Ամերիաբանկի թվային վաճառքների և փորձառության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ կազմակերպության կողմից հաճախորդների համար կազմակերպված խաղարկություններին, որոնց ավարտին սպասվում են հաճելի անակնկալներ․
«MyAmeria հավելվածի օգտատերերը կարող են մասնակցել IPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը՝ թողնելով իրենց տվյալներն Ամերիաբանկի տաղավարում և մարտի 3-ից 25-ը ներառյալ հավելվածի օգնությամբ կատարելով առնվազն մեկ գործարք»։
Իսկ լուսանկարվելու սիրահարների և սոցիալական հարթակներում ակտիվ հաճախորդների համար Ամերիաբանկը խաղարկում է Apple Watch 8․ անհրաժեշտ է ցուցահանդեսի օրերին լուսանկարվել Ամերիաբանկի տաղավարում և դրանք տեղադրել Instagram-ի սթորի բաժնում՝ նշելով @Ameriabank և @AmeriaSpace ինստագրամի էջերը և օգտագործելով #Aspace հեշթեգը։