11/03/2023 11:41
Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը. Մարուքյան
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում, Twitter-ի իր միկրոբլոգում այդ մասին հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը։
«Մի կողմից Ալիևը շարունակում է հայտարարել, որ իրենք պատրաստ են խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք այնտեղ են ծնվել, իսկ մյուս կողմից նրանք հարձակվում են այն մարդկանց վրա, ովքեր ծնվել և խաղաղ ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հիմա աշխարհը գիտի, թե ինչ նկատի ունի Ալիևը», - գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 10֊ին` ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում, շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։
Արցապի ՊԲ-ն հրադադարի խախտման մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Azerbaijan violated the ceasefire in Nagorno Karabakh. On one hand Aliyev keeps stating that they're ready to talk with NK Armenians, those who're born there, on the other hand, they attack the people who're born and live in NK peacefully. Now the world knows what Aliyev means.
— Edmon Marukyan (@edmarukyan) March 10, 2023