11/03/2023 18:16
Լեգենդար մյուզիքլը ՝ «Սանսեթ Բուլվար»-ն առաջին անգամ Հայաստանում
2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։
Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ:
Չնայած միջազգային հանրաճանաչությանը, «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի երկրում։ Երևանի հանդիսատեսն ու հյուրերը կդառնան Ուեբերի այս մյուզիքլի առաջին հանդիսատեսը՝ ռուսերենով, Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, որը իրականացնում է ՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:
«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։
Մյուզիքլի գլխավոր դերը նախատեսված է ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:
Անտոն Մուզիկանտսկի (բեմադրող ռեժիսոր), Մարիամ Բարսկայա (երաժշտական ղեկավար և դիրիժոր-բեմադրիչ), Անաստասիա Պուգաշկինա (բեմադրություն և կոստյումներ), Եկատերինա Գուտկովսկայա (կոստյումներ), Վասիլի Չերնենկով (խորեոգրաֆիա), Իվան Վինոգրադով (լույս), Միխայիլ Սոկոլիկ (ձայն):
Այսօր ներկայացումը վստահորեն շարժվում է դեպի պրեմիերա, փորձերն ընթանում են ամենօրյա ռեժիմով։
Լիցենզիայի համաձայն՝ ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։ Տոմսերի և տեղեկատվություն համար՝ skyfist.com։