11/03/2023 12:14
Արվում է հնարավորը՝ սպաների սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Նախարարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։