13/03/2023 18:18
Լուսային թերապիան՝ որպես քաղցկեղի բուժման հինգերորդ արդյունավետ մեթոդ
Ամբողջ աշխարհում դեռևս փնտրում են մեթոդներ և բուժման եղանակներ, որոնք առավել արդյունավետ և նպաստավոր կլինեն քաղցկեղով տառապող մարդկանց ֆիզիկական և հոգևոր վիճակի բարելավման համար։
2022 թվականին բրիտանացի, լեհ ու շվեդ գիտնականների կողմից մշակվել և դեռևս շարունակվում է մանրակրկիտ հետազոտվել քաղցկեղի բուժման նոր մեթոդը, որը կարող է բեկումնային լինել այլ մեթոդների շարքում։
Գիտնականների փոխանցած տվյալների համաձայն, նոր թերապիան թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղի անգամ միկրոսկոպիկ բջիջները։
Կատարված հետազոտությունները փաստում են, որ լուսային թերապիայի մեթոդը թույլ կտա վիրաբույժներին ավելի արդյունավետ ոչնչացնել հիվանդության առաջացրած մետաստազները։
Ֆոտոիմունոթերապիայի նոր տեսակի մշակման աշխատանքներն իրականացրել է երեք երկրների ինժեներներից, ֆիզիկոսներից, նյարդավիրաբույժներից, կենսաբաններից ու իմունաբաններից բաղկացած խումբը։
Փորձագետների կարծիքով՝ այս տեխնոլոգիան կարող է դառնալ ամբողջ աշխարհում քաղցկեղի բուժման հինգերորդ ամենատարածված մեթոդը՝ վիրահատությունից, քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից ու իմունոթերապիայից հետո։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։