13/03/2023 19:05
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել մաշկի անցանկալի պիգմենտային հետքերից
Մաշկի մուգ պիգմենտային հետքերը բավականին տարածված խնդիր են, դա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Նման հետքերի առաջացմանը նպաստող գործոններից են հղիությունը, արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը, ծերացումը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը:
Պիգմենտային հետքերը ժամանակի ընթացքում ավելանում են, մեծանում և դառնում շատ ավելի ակնհայտ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից:
Բնական, պարզ և հասանելի այս միջոցները կօգնեն այդ գործում․
Կիտրոնի հյութ
Թարմ կիտրոնից քամվածքը կօգնի հեշտությամբ պայքարել պիգմենտային բծերի և հետքերի դեմ՝ հատկապես ամռանը։ Կիտրոնի քայքայիչ բաղադրությունը նպաստում էմեռած մաշկի հեռացմանն ու թարմ մաշկը վիտամիններով համալրելուն։
Խնձորի քացախ
Խնձորի քացախը պարունակում է քացախաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, կարող է գունաբացել մաշկը և ազատել գունակներից:
Կաթնամթերք
Կաթնամթերքը կարող է օգնել պայքարել տարիքային գունակների դեմ: Կարելի է մաշկին քսել կաթ, կեֆիր կամ այլ կանթնաթթվային մթերք: Արդյունավետ կարող է լինել նաև սերուցքը։
Կանաչ թեյի մզվածք
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մզվածքն օգնում է ազատվել մաշկի գունակներից։ Այս միջոցի կանոնավոր գործածությունը կօգնի ժամանակի ընթացքում հիանալի արդյունքի հասնել։
Սև թեյ
Մեկ ամիս շարունակ օրական երկու անգամ սև թեյ կիրառելը կօգնի հեշտությամբ ազատվել պիգմենտային հետքերից։
Հալվե վերա
Հալվե վերան պարունակում է ալոին՝ բնական դեպիգմենտացնող միացություն, որը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, գունաբացում է մաշկը և գործում է որպես նպաստավոր, բնական միջոց հիպերպիգմենտացիայի դեմ։
Կարմիր սոխ
Կարմիր սոխի հյութահանուկը հաճախ է կիրառվում գունաբացող կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր սոխի չոր կեղևը կարող է արդյունավետորեն գունաբացել մաշկը, ուստի խնամքի միջոցներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ այս բաղադրիչը պարունակողներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։