13/03/2023 21:10
Տոքսիկոզի դրական ազդեցությունը հղիության ընթացքի և երեխայի վրա
Ամերիկյան հետազոտողները՝ հիմնվելով վերջին շրջանում կատարած մի շարք հետազոտությունների վրա, այն կարծիքն են հայտնել, առավոտյան ինքնազգացողության վատացում ունեցող կանայք, հաճախ առավել առողջ հղիություն են ունենում՝ վիժման քիչ հավանականությամբ:
Ըստ մասնագետների, առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև պտղի ինտելեկտի զարգացման վրա: Սակայն հետազոտողները նախազգուշացնում են, որ այս դրական ազդեցությունները չեն տարածվում չափազանց շատ փսխումներ ունեցող կանանց վրա. դա խնդիր է, որը պետք է վերահսկվի հղիությունը վարող բժշկի կողմից:
Տորոնտոյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում չեն ունենում սրտխառնոց և փսխումներ, 3-10 անգամ առավել հաճախ են ունենում վիժում հղիության առաջին երեք ամիսների ընթացքում՝ տոքսիկոզի ախտանշաններ ունեցող կանանց համեմատ: Ըստ նրանց, այդ երեխաները ունեն վաղաժամ և փոքր քաշով ծնվելու, բնածին արատների ռիսկեր, իսկ IQ թեստի արդյունքներն ավելի ցածր են:
Դրական ազդեցությունը հատկապես նկատելի է եղել 35 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց մոտ:
Ըստ առաջատար հետազոտող Գիգեոն Կորենի, առավոտյան արտահայտված վատ ինքնազգացողությունը բացասաբար է անդրադառնում կնոջ առողջության և կյանքի որակի վրա:
«Մեր արդյունքները ցույց են տվել, որ ծանր արտահայտված ախտանիշները դրական են անդրադառնում պտղի վրա: Այն կարող է պայմանավորված լինել տոքսիկոզի դեպքում առավել բարենպաստ հորմոնային ֆոնով, սակայն այս հիպոթեզը մինչ այժմ հաստատված չէ»,- ասել է նա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։