13/03/2023 13:17
Ալիևի աշխատակազմն Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպման է հրավիրում «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին»՝ իբրև թե շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու շուրջ։
«Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքվում», - նշվում է հայտարարության մեջ։