13/03/2023 15:12
«Ինտեգրացիա»․ խոսքն Արցախի՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում
Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն, ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ավելացրել է․«Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։ Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»»: