13/03/2023 14:09
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռք է բերել ստի դետեկտոր. արդեն գործարկվում է
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռք է բերել ստի ժամանակակից դետեկտոր՝ պոլիգրաֆ, որն արդեն գործարկվում է, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում` նախատեսված փաստաթղթերի, թղթադրամների, ձեռագիր գրառումների ու ստորագրությունների լիարժեք հետազոտության կատարման համար: Նոր տեխնիկայով հնարավոր է դարձել նաև մոդելավորել ու ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղակայությունների 3D ձևաչափով պատկերներ ու պարզել հրազենային վնասվածքներն առաջացնող զենքի և կրակողի դիրքը դեպքի վայրում», - նշել է նա։
Տնային կալանք և վարչական կալանք կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության անհրաժեշտ միջոցներ՝ շուրջ 200 միավոր՝ ձեռքին կամ ոտքին կրելու համար:
Նախարարի տեղեկացմամբ՝ վերջին 2-3 ամսվա ընթացքում նման 70 որոշում է կայացվել։