13/03/2023 18:30
Արցախում միրգ-բանջարեղենը կշարունակվի կտրոնով վաճառվել
Արցախի Հանրապետության պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:
Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 10-ը: