13/03/2023 19:54
Իրանն ու Բելառուսը համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզ են հաստատել և ստորագրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են երկու երկրների միջև 2023-2026 թվականների համապարփակ համագործակցության ճանապարհային քարտեզը, հայտնում է ԲելՏա -ն։
Ճանապարհային քարտեզը նախանշում է Բելառուսի և Իրանի համապարփակ համագործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, արվեստի, զբոսաշրջության ոլորտներում։
Ստորագրվել են նաև միջկառավարական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իրան կատարած իր այցի արդյունքում կնքվել են ընդհանուր 100 միլիոն դոլար արժողության պայմանագրեր։