13/03/2023 13:54
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ռուս խաղաղապահների հետ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին հայտնի համաձայնությունների ողջ շրջանակի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման քայլերը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական եղանակով լուծման, կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը։