14/03/2023 16:12
Նրանք պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ. Փաշինյանն ասաց` ինչու են մի խումբ հայերի մուտքը Հայաստան արգելել
ՀՀ-ում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ՝ օրենդրության հիման վրա, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետը՝ արձագանքելով հարցին, թե ինչու են մի խումբ հայ և հայամետ գործիչների մուտքը Հայաստան արգելել։
«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ և իրավունք ունի իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։ Այդ մարդիկ պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ եթե այդ մարդիկ Հայաստանի նկատմամբ արածի մեկ տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել առանց վիզայի։
«Սրանով ամեն ինչ ասված է» - նշեց վարչապետը։