14/03/2023 20:33
Տիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Փարվանյանին Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: