14/03/2023 12:41
Ամենակարևոր գործոնը ԼՂ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքն է, մնացածը լուծվող հարցեր են. Փաշինյան
Ֆիզիկական, քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններից անդին՝ ամենամեծ և կարևոր գործոնը ժողովրդի կամքն է, մամուլի ասուլիս ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու կամքի մասին։
«Ամենակարևոր գործոնը ԼՂ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու կամքն է։ Ադրբեջանը փորձում է կոտրել այդ կամքը։ Եթե այդ կամքը մնաց ամուր և անսասան՝ դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը։ Շարունակելով՝ կարող եմ ասել նաև Հայաստանի ժողովրդի մասին. եթե որևէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու՝ ՀՀ ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում, մենք պետք է մեր կամքն ի ցույց դնենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ։ Այս կամքն է ամենակարևորը, մնացածը լուծվող հարցեր են», - ասաց Փաշինյանը։