14/03/2023 12:32
Շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», - ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և դա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։
«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն», - ասաց Փաշինյանը։