14/03/2023 19:50
Թեհրանում անցկացված սուսերամարտի միջազգային մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզուհիները
Թեհրանում անցկացվել է «Արևածագի 10 օր» անվանումով սուսերամարտի միջազգային մրցաշար:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, ճկասուսեր մրցաձևում հայտավորված էին նաև մեր երկրի մարզուհիները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Հայաստանի մարզուհիները (Աիդա Ալոյան, Ռեգինա Սիմոնյան, Ասյա Մնոյան, Հասմիկ Աղաբաբյան) լավ են հանդես եկել:
Հաջողված է համարվում Հասմիկ Աղաբաբյանի մրցելույթը: Նա հաղթահարել է նախնական փուլերի արգելքները և տեղ ապահովել լավագույն ությակում, որը գոհացնող արդյունք է համարվում: